Չհասկացա, բա ոտքի չե՞նք կանգնում. Սեյրան Սարոյանը զայրացավ

Չհասկացա, բա ոտքի չե՞նք կանգնում. Սեյրան Սարոյանը զայրացավ

Ազգային ժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստը մեկնարկեց ուշագրավ մթնոլորտում։ Պատգամավորների հերթագրումից հետո Գալուստ Սահակյանը անմիջապես հայտարարեց նիստի մեկնարկը, սակայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից զայրացավ ու բղավեց․«Չհասկացա, բա ոտքի չե՞նք կանգնում, մի րոպե բան ա էլածը, չեք ուզում հարգեք»,- ասաց նա՝ հիշեցնելով այսօրվա ոճրագործության տարելիցը։



Գալուստ Սահակյանը շշմեցնող պատասխան տվեց. «Մենք առավոտյան արդեն հարգել ենք, բայց եթե ցանկություն կա, եկեք մի րոպե լռությամբ հարգենք»:



Առավոտյան ԱԺ բակում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցվել, որին մասնակցել է նրա եղբայր Արմեն Սարգսյանը։ Գրիգորիչն էլ որոշել էր այդքանով բավարարվել։