Սահմանադրական փոփոխությունները նոր փոփոխություններ են ենթադրում

Սահմանադրական փոփոխությունները նոր փոփոխություններ են ենթադրում

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օրերս Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոյին տեղեկացրել էր, որ Սահմանադրության փոփոխություններից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխելու շուրջ 300 օրենք, որոնցից առանցքային են Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը:



«Բնականաբար, փոխվելու է «Կուսակցությունների մասին» օրենքը՝ հավանաբար, ֆինանսավորման հետ կապված, եւ այլ դրույթներ են վերանայվելու»,- երեկ մեր լրագրողի հարցին պատասխանել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա ասել է, որ դեռեւս քննարկում չկա, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են կատարվելու: Կլինի, երբ նոր Սահմանադրությունը հանրաքվեով հաստատվի: