Նյու Յորքը հանդուրժողականություն դրսևորեց սիրիացի փախստականների հանդեպ

Նյու Յորքը հանդուրժողականություն դրսևորեց սիրիացի փախստականների հանդեպ

Նոյեմբերի 18-ին Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ մեգապոլիսը պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին՝ նրանց մանրակրկիտ ստուգելուց հետո: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Քաղաքապետի խոսքով՝ քաղաքը «պատրաստ է աջակցել նրանց, ովքեր տուժել են մեր ժամանակի ամենախոշոր մարդասիրական աղետներից մեկից»:
«Կարելի է այնպես անել, որ ամեն ինչ անվտանգ լինի, սակայն դա ժամանակ է պահանջում: Մենք կգործենք շատ զգույշ»,- ասել է նա:
Միաժամանակ նա քննադատել է այն նահանգների իշխանություններին, որոնք հայտարարել են, թե մտադիր չեն ընդունել սիրիացի փախստականներին, հավելելով, որ վերջիններս պետք է անպայման ստուգումներ անցնեն: