ՀՀԿ-ն 20.000 ընտրակեղծարարների բանակ էլ կունենա, ի՞նչ ա եղել․ Զուրաբյան

ՀՀԿ-ն 20.000 ընտրակեղծարարների բանակ էլ կունենա, ի՞նչ ա եղել․ Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարեց, որ ՀԱԿ-ը 1997 ընտրատարածքներից 1751-ում է կարողացել հանձնաժողովի անամներ ապահովել։ Նա սակայն դժվարացավ ասել, թե նախորդ ընտրությունների ժամանակ որքան է եղել այդ թիվը ու արդյոք այս անգամ ավելացե՞լ է, թե՞ պակասել։ Ըստ Զուրաբյանի՝ այդ 1751 ընտրատարածքներում իրենց հանձնաժողովի անդամների վրա լիարժեք վստահ են, որ ճնշումների կդիմանան։



Hraparak.am-ի հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ նախորդ ընտրություններում իրենց անդամներից ոմանք չեն դիամցել ճնշումներին, ու դրանից ելնելով՝ այս անգամ չեն ընդգրկլ այդպիս անձանց հաննձաժողովներում, Զուրաբյանն ասաց․ «Դե հենց դա է, որ եթե տեսել ենք ինչ-որ պրոբլեմ է ղել, նրանց զտել ենք, որովհետև մենք հիմա հասկանում ենք, որ ռեժիմի հիմնական ճնշումը, հիմնական հարվածը գնալու է ընտրատեղամասերի վրա»,-ասաց նա։



Իշխանություններն էլ ասում են, թե «էդ մի 2000 հոգին ի՞նչ է, որ խոշոր կուսակցությունը չի կարողանում ապահովել», այսինքն՝ այդքան դժվա՞ր է կուսակցությունների համար բավարար թվով մարդկային ռեսուրսներ ապահովել։



«Չէ, էստեղ նախ լիցենզիայի խնդիր էլ կա։ Մի՛ մոռացեք, որ վերջին ընտրությունները եղել են 2013 թվականին, իսկ էս սահմանադրական հանրաքվեն արտահերթ միջոցառում է։ Այսինքն՝ լիցենզիա ստանալու համար էդ դասընթացները եղել են օգոստոսին, երբ դեռ սահմանադրական հանրաքվեի մասին խոսք չկար, հայտնի չէր, երբ է լինելու, և ամռանն են արել էդ դասընթացները։ Այսինքն՝ մենք հնարավորություն չենք ունեցել պատրաստել բանակ, էստեղ մենակ հարցը էն չի, որ դու ունես աջակիցներ, նրանք պետք է նաև էդ դասընթացներն անցնեն, լւցենզիա ստանան»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ունեցել են լիցենզավորված անձանց դեֆիցիտ։



Այդ դեպքում մյուս կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն ինչպե՞ս է հասցրել բավարար թվով լիցենզավորված անամներ ապահովել, Զուրաբյանն ասաց․ «ՀՀԿ-ն 20.000 ընտրակեղծարարների բանակ էլ կունենա, ի՞նչ ա եղել»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ