Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մալիի Հանրապետության Նախագահ Իբրահիմ Բուբակար Քեիտային՝ Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:



«Ձերդ Գերազանցություն,
Խոր ցավով տեղեկացա Բամակոյի «Ռեդիսոն» հյուրանոցում իրականացված ահասարսուռ ահաբեկչական ակտի մասին, որի արդյունքում զոհվեցին բազմաթիվ մարդիկ:



Խստորեն դատապարտում ենք այս զազրելի ահաբեկչությունը և մեր զորակցությունը հայտնում Մալիի կառավարությանը և ժողովրդին:



Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: