Իրանցի կանայք «դուխովացել» են

Իրանցի կանայք «դուխովացել» են

Իրանի ֆուտբոլիստուհի Նուլիֆար Արդալանը իրավունք է ստացել մասնակցել Գվատեմալայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնությանը՝ իր երկրի ազգային հավաքականի կազմում, հակառակ այն բանին, որ նրա ամուսինն արգելել էր նրան լքել երկիրը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «Yahoo News»-ին:



Համաձայն իսլամի օրենքների, ամուսնացած կինն իրավունք չունի լքել երկիրն առանց ամուսնու թույլտվության: Իրանի իշխանություններն ապահովել են առաջնությանը Արդալանի մասնակցությունը: «Իմ ներկայությունը ազգային հավաքականում հնարավոր եղավ այն բանից հետո, երբ դատախազը իրավունք տվեց մեկանգամյա ժամանակավոր դուրս մեկնելուն», - հայտարարել է Արդալանը:
Ս.թ.սեպտեմբերին 30-ամյա մարզուհին ստիպված էր բաց թողնել Ասիայի առաջնությունը, որում Իրանի ազգային հավաքականը հաղթանակ տոնեց: Արդալանի ամուսինը՝ սպորտային մեկնաբան Մեհդի Թութուրջին արգելեց կնոջը մեկնել առաջնության, պատճառաբանելով, որ նա պետք է տանը գտնվի այն պահին, երբ իրենց 7-ամյա որդին առաջին անգամ դպրոց է գնալու: