ՌԴ ԱԻՆ հատուկ մրցանակը շնորհվել է ՓԾ տնօրեն Ս. Ազարյանին

ՌԴ ԱԻՆ հատուկ մրցանակը շնորհվել է ՓԾ տնօրեն Ս. Ազարյանին

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գրադարանի դահլիճում տեղի է ունեցել ՌԴ ԱԻՆ անվտանգության և մարդկանց փրկության թեմայով համառուսաստանյան 7-րդ փառատոնի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովը:



«Փրկություն առանց սահմանների» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհվել է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանին: Մրցանակը նրան հանձնել են հայտնի գիտնական, սիրված հաղորդավար Ն. Դրոզդովը և ՌԴ Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վ. Օզերովը:



Փառատոնը միավորում է ուժային կառույցների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հասարակությանը` անվտանգության մշակույթի ձևավորման, հայրենասիրական դաստիարակության և ժամանակակից հերոսներին պատվելու նպատակով` հրշեջներ, փրկարարներ, այլ մասնագիտությունների տեր մարդիկ, շարքային քաղաքացիներ, որոնք արիություն են դրսևորել` հերոսաբար օգնության հասնելով բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: