Հեռախոսով հարցազրույց չեմ տալիս. Հովիկ Աբովյան

Հեռախոսով հարցազրույց չեմ տալիս. Հովիկ Աբովյան

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, լսելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին մեր հարցը, միանգամից արձագանքեց. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս։ Եկեք, հասեք այստեղ, ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»։ Եվ մինչ Hraparak-ի թղթակիցը կփորձեր բացատրել, որ Տավուշ հասնելու հնարավորություն չունի, Հովիկ Աբովյանն անջատեց հեռախոսը։



Ւնչ վերաբերում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ապա նրանք անպատասխան թողեցին մեր տեւական հեռախոսազանգերը։



Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Տավուշում հանրաքվեի ժամանակ «այո»-ի օգտին էր քվեարկել մասնակիցների 58,47 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 37, 13 տոկոսը, Գեղարքունիքում՝«այո»-ի օգտին 76,57 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 20,74 տոկոսը, Սյունիքում՝ «այո»-ի օգտին 71,62 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 25,13 տոկոսը։