Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի «Rayburn» մասնաշենքում դեկտեմբերի 9-ին կայացել է կայացել է Արցախի անկախության տարեդարձին նվիրված ամենամյա միջոցառումը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։



«Ելույթներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ռոբերտ Դոլդը, Ֆռանք Փըլոնեն, Ադամ Շիֆը, Քեթրին Քլարքը, Ջուդի Չուն, Դինա Թիթուսը և Ջիմ Կոստան:

Իր ելույթում դեսպան Տիգրան Սարգսյանը երախտիքի խոսքեր ուղեց Արցախի անկախությանը մշտական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ օրենսդիր իշխանության մարմնի ներկայացուցիչներին և ԱՄՆ հայ համայնքի անդամներին:

Դեսպանը խորհրդանշական համարեց նաև այն հանգամանքը, որ Արցախի անկախությանը նվիրված միջոցառումն անցկացվում է դեկտեմբերի 9-ին` Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակման և հարգանքի միջազգային օրը, ինչը հնարավորություն է տալիս նաև հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: