Կրեմլը մեկնաբանել է «Amnesty International»-ի մեղադրանքները

Կրեմլը մեկնաբանել է «Amnesty International»-ի մեղադրանքները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,արձագանքելով «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության այն մեղադրանքներին, ըստ որոնց Ռուսաստանի Սիրիայում լուրջ միջազգային իրավական խախտումներ է թույ տվել, ասել է, թե Կրեմլը չունի տեղեկություններ,որոնք կարող էին հաստատել իրավապաշտպան կազմակերպության տվյալները՝ կապված Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ: Այդ մասին հաղորդում է «lifenews.ru»-ն:



«Մենք չունենք տեղեկություններ նման հնարավոր միջադեպերի վերաբերյալ, կամ՝ այդ պնդումների հավաստի լինելու մասին», - ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ Պեսկովը նշել է, որ ՌԴ ՊՆ-ում այդ տվյալները կուսումնասիրեն: