Արցախն էլ կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին

Արցախն էլ կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին

«Ժողովուրդ»-ը նախկինում կանխատեսել էր, որ Հայաստանի օրինակով ԼՂՀ-ում եւս սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան: Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Այդ հարցը պաշտոնապես դեռ չի քննարկվում Արցախում, բայց «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է մոտակա ժամանակահատվածում դիմել նախագահ Բակո Սահակյանին՝ պաշտոնական քննարկումներ սկսելու համար»: Այսինքն՝ կարող ենք կանխատեսել, որ թերեւս եկող տարվա սկզբից ԼՂՀ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու գործընթաց կսկսվի, եւ հայկական երկրորդ պետությունը եւս կանցնի խորհրդարանական կառավարման մոդելին:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: