Նախագահը ԿԲ նախագահի նոր տեղակալ և խորհրդի անդամներ է նշանակել

Նախագահը ԿԲ նախագահի նոր տեղակալ և խորհրդի անդամներ է նշանակել

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:

Այս մասին տեղեկացնում է president.am կայքը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի ժամկետով՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամի լիազորությունները:



Մեկ այլ հրամանագրով Արկադի Խաչատրյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի սեպտեմբերի 2-ը պաշտոնավարման ժամկետով:

Արմենակ Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով