«The New York Times» ը մեկնաբանել է անցնող տարում Ռուսաստանի կողմից ռազմական ծախսերի մեծացման պատճառները

«The New York Times» ը մեկնաբանել է անցնող տարում Ռուսաստանի կողմից ռազմական ծախսերի մեծացման պատճառները

Դեկտեմբերի 24-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը գրել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը և զինված ուժերի մոդեռնիզացումը վկայում են աշխարհում իր նախկին ազդեցությունը վերականգնելու և Արևմուտքի հետ հակադրվելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ըստ ամերիկյան պարբերականի 2015 թ. ընթացքում պաշտպանության համար ծախսերը Ռուսաստանում աճել են մոտ 11 մլրդ դոլարով: Մինչև 2020 թ. Ռուսաստանը մտադիր է մոդեռնիզացնել իր սպառազինությունների 70 տոկոսը: Դրա հետ մեկտեղ պարբերականը հիշեցնում է, որ երկիրը նման քայլի գնում է այն դեպքում, երբ այդ ծախսերի ավելացումը խիստ դժվարացել է արևմտյան պատժամիջոցների կիրառման և նավթի գների անկման հետևանքով:



Ընթացիկ տարում, ինչպես գրում է թերթը, զորավարժություններին ներգրավված է եղել մինչև 100 հազար զինծառայող, ընդ որում դրանցում նրեգրավվել են նաև միջուկային ուժեր, 12 հարզա միավոր ծանր տեխնիկա, 65 ռազմանավ, 15 սուզանավ և 220 ռազմական ինքնաթիռ:



Դրանից բացի, թերթը հիշեցնում է ռուսաստանյան ինքնաթիռների՝ արևմտյան երկրների սահմանների մոտ հայտնվելու դեպքերի հաճախակիացման, ինչպես նաև՝ Ղրիմը բռնակցելու և Սիրիայում իր Օդա-տիեզերական ուժերին ներգրավելու մասին: