Լեւոն Տեր-Պետրոսյանի հարսը մեկնաբանել է իր ամուսնալուծության լուրը

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարսը մեկնաբանել է իր ամուսնալուծության լուրը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարսը՝ ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դուստրը՝ Լիլիթը մեկնաբանել է իր ամուսնալուծության մասին լուրը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։



Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»։



Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին եւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը հանդիպում են: Դավիթ Տեր-Պետրոսյանը ամուսնացած էր ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթի հետ, նրանք երեք երեխա ունեն, սակայն մոտ մեկ տարի առաջ բաժանվել են: Ասում են, թե բաժանության հարցում որոշ դերակատարում են ունեցել Տեր-Պետրոսյան-Շահնազարյան հակասությունները:



Կարծես անցյալում է մնում ամուսնալուծվելու մեջ բացասական երանգ տեսնելու, զույգերին մեղադրելու կարծրատիպը, վերջիվերջո, եթե մարդիկ հաշտ ու երջանիկ չեն, ապա ճիշտը բաժանվելն է: Առավել եւս՝ Պուտինի, Սարկոզիի օրինակը ցույց է տալիս, որ ամուսնալուծված լինելը չի կարող քաղաքական կենսագրության վրա բացասաբար ազդել, եւ հայտնիները եւս, ինչպես շարքային մահկանուցները, կարող են ամուսնալուծվել: Ինչեւէ, այժմ արդեն Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին փորձում է իր կյանքը դասավորել Աննա Ավանեսյանի հետ: