Կառուցվածքային փոփոխություններ Հարկադիրում

Կառուցվածքային փոփոխություններ Հարկադիրում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հունվարի 11-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։



Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կառուցվացքային փոփոխությունները: Մասնավորապես՝ Ծառայությունում ստեղծվել է Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին, որի ղեկավար է նշանակվել Աննա Հայրոյանը։



ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ բաժնի պետին և նրան շնորհել արդարադատության կապիտանի արտահերթ կոչում։ Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատու Սյուզաննա Տոպսակալյանին շնորհվել է արդարադատության մայորի արտահերթ կոչում։



Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան հանձնարարականներ է տվել Ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարներին։