Դեկտեմբերի 31-ին եւ 2016թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է 41,559,472 զանգ

Դեկտեմբերի 31-ին եւ 2016թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է 41,559,472 զանգ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների եւ զանգերի վիճակագրությունը․



Ամանորի նախաշեմին` 2015թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն սպասարկել է 3,510,801 կարճ հաղորդագրություն, իսկ 2016թ. հունվարի 1-ին` 2,446,970: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն սպասարկել է 20,880,340, իսկ 2016-ի հունվարի 1-ին՝ եւս 20,679,132 զանգ:



Ընդհանուր առմամբ, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2016թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցն սպասարկել է 5,957,771 կարճ հաղորդագրություն եւ 41,559,472 զանգ:



Լավագույն մաղթանքները Հայաստանին 2016թ. ընթացքում: