Կխոսի, երբ նախագիծը լինի

Կխոսի, երբ նախագիծը լինի

Չնայած դեռեւս հույժ գաղտնի են պահվում Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները, սակայն իշխանական եւ իշխանամերձ շրջանակներում արդեն իսկ հստակություն կա, եւ առկա է նախագծի նախնական տարբերակը, ավելին՝ հաշվարկել են նաեւ, թե որքան գումար կպահանջվի, որպեսզի կյանքի կոչվի մի շարք առաջադեմ երկրներում, իսկ անցած տարվանից Ղրղզստանում կիրառված քվեարկության էլեկտրոնային տարբերակը: Մոտավորապես 20 միլիոն դոլար կպահանջվի, որի համար արդեն բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ: Երեկ, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեր լրագրողին վստահեցրել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ. «Երբ լինի նախագիծը, այն ժամանակ էլ կխոսենք»։