«ՀԺ». Ազգային պատկերասրահի համար նոր շենք կկառուցվի

«ՀԺ». Ազգային պատկերասրահի համար նոր շենք կկառուցվի

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն օրերս հույս է հայտնել, որ այս տարի պաշտոնապես կհայտարարվի Պատկերասրահին նոր շենք տրամադրելու մասին: Ասել է թե՝ մշակութային այս կետրոնը Հանրապետության հրապարակից կտեղափոխվի:



Նախորդ տարիներին էլ պարբերաբար շրջանառության մեջ էր դրվում պնդումը, թե երկրի թիվ մեկ հրապարակն այնպիսին չէ, ինչպիսին նախագծել էր Ալեքսանդր Թամանյանը եւ հարկավոր է այն համապատասխանեցնել թամանյանական գաղափարին: Իսկ ի՞նչ կապ ունեն Պատկերասրահի «ճամփորդական» տրամադրությունները քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ Հանրապետության հրապարակը վերակառուցելու «հնամենի» մտադրության հետ: Մեր թղթակցին երեկ հաջողվել է պարզել, որ իշխանության ամենավերին օղակներից կա հանձնարարական՝ Երեւանի կենտրոնում փնտրել հարմար տարածք, որտեղ հնարավոր կլինի կառուցել Ազգային պատկերասրահի նոր շենք:



Մասնագետների հետ ոչ պաշտոնական զրույցներում նաեւ հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանի ծրագրերի մեջ է մտնում Պատկերասրահի ներկայիս շենքի հարկայնությունը նվազեցնելը՝ պահպանելով միայն սյունաշար ծավալը: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը երեկ վստահեցրել է, որ մշակութային կենտրոնի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն քաղաքապետարան չի ստացվել: Նա, սակայն, շեշտել է «այսօր» բառը»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: