Չանցավ առավել վտանգավոր զեկույցը

Չանցավ առավել վտանգավոր զեկույցը

Ինչպես արդեն գրվել էր՝ ԵԽԽՎ-ում երեկ քվեարկության դրվեցին հակահայկական երկու զեկույցները` «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրերով: Նրանցից առաջինը ԵԽԽՎ-ն քվեարկությամբ մերժեց, իսկ մյուսը հաստատեց: Տվյալ դեպքում Հայաստանի համար առավել անբարենպաստ փաստաթուղթը «Բռնության աճը ԼՂ եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցն էր, որը, բարեբախտաբար, ԵԽԽՎ-ն մերժեց ու վերադարձրեց քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողով: «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերնագրով զեկույցը, չնայած նույնպես հակահայկական բովանդակություն ունի, սակայն այն ավելի շատ հումանիտար բնույթի փաստաթուղթ է եւ ի տարբերություն առաջինի՝ հեռու գնացող քաղաքական ձեւակերպումներ չի պարունակում: Իհարկե, հայտնի է, որ ԵԽԽՎ զեկույցներն իրենց բնույթով պարտադրող չեն եւ դրանք չեն կարող թիրախ դարձած երկրի համար անմիջական հետեւանք ունենալ:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: