Պայմանը՝ էներգահամակարգում գողության բացառում

Պայմանը՝ էներգահամակարգում գողության բացառում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը կոնկրետ պայմանով է նշանակվել իր պաշտոնում: Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը նշանակվեց անցած տարվա հոկտեմբերին` «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո: Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենին զգուշացրել են, որ նա շարունակելու է իր նախորդի` Եվգենի Բիբինի պես բարձր աշխատավարձ ստանալ, սակայն պարտավորված է լինելու բացառել էներգահամակարգում առկա բոլոր տեսակի գողությունները: «Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է»,- մոտավորապես այսպես է բացատրվել նոր տնօրենին իրավիճակի լրջությունը:



Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: