Ուղեւորաշրջանառությունը նվազել է

Ուղեւորաշրջանառությունը նվազել է

ՀՀ ՔԱԳՎ հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ուղեւորաշրջանառությունը կազմել է 1 մլն 919 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ` 2014 թվականի տվյալից պակաս է 164 հազարով: Ի դեպ, ուղեւորաշրջանառության անկումը գրանցվել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի դեպքում` 165 հազար ուղեւոր: Այսինքն՝ ստացվում է, որ «Զվարթնոցի» շրջանառությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, նվազել է մոտ յոթուկես միլիոն դոլարի չափով: Նշենք նաեւ, որ տարվա ընթացքում նշված օդանավակայաններով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել է մոտ 11 հազար:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա հաամրում: