Խոշորների վճարած հարկերը նվազել են

Խոշորների վճարած հարկերը նվազել են

2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանի հազար խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 696 միլիարդ 514 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Սա այն դեպքում, երբ նախորդ՝ 2014 թվականին, հազար խոշոր հարկատուները վճարել էին 700 միլիարդ 503 մլն դրամի հարկեր եւ տուրքեր: Ավելին՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, որ սովորաբար 3 միլիարդ դրամի սահմաններում հարկեր եւ տուրքեր է վճարել պետբյուջե, անցած տարի ձեռնարկության վաճառքի գործարքի արդյունքում մեծացրել է վճարումները. մոտ 17 միլիարդ դրամի հարկ է վճարել: Ու այս փաստը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ իրականում խոշոր հարկատուների վճարած հարկերը ոչ թե 4, այլ 18 միլիարդ դրամով են պակասել:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարւմ: