«ՀԺ». Պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ

«ՀԺ». Պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձևում մեծ տեղ Է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերևս մեծ ջանասիրությամբ կօգտագործի։ Դատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ։ Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները։ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության և ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում Է, որ նման պահվածքը անհամատեղելի Է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների և հանձնառությունների հետ։



«Վեհաժողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ Է պետք ձեռնարկել այս և նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,– գրված Է բանաձևում»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։