«ՀԺ». քննարկվում է Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը

«ՀԺ». քննարկվում է Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սպասվում է, որ այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո որոշակի հստակություններ կարվեն կառավարությունում սպասվող կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:



Երեկ «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Դաշնակցությունը չի շտապում մեկնաբանել սույն տեղեկությունը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է պնդել, թե ոչինչ դեռ վերջնական հստակեցված չէ:Մենք տեղեկացրել էինք, որ ՀՅԴ-ն կարող է ստանալ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը, եւ եւս մի նախարարական պորտֆել: Ըստ մեր աղբյուրների, կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է իրարից տարանջատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ՀՅԴ-ին հանձնել այդ նախարարություններից մեկը, այս պահի տվյալներով՝ տարածքային կառավարումը: Պորտֆելը ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կհանձնի Դավիթ Լոքյանին: Դաշնակցությանը նաեւ երկու մարզ կտրվի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: