Ինքնասպանությունների վիճակագրություն. ԱՎԾ տվյալներ

Ինքնասպանությունների վիճակագրություն. ԱՎԾ տվյալներ

2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 722 դեպք, որը 2014թ. համեմատ աճել է 3.3%-ով, նշված է վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ:



Մասնավորապես ինքնասպանության դեպքերը կազմել են 208-ը, որոնք 2014թ. համեմատությամբ աճել են 23.8%-ով, իսկ ինքնասպանության փորձերը նվազել են 3.2%-ով:



Ընդ որում, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը կանանց շրջանում նվազել են 6 դեպքով, իսկ տղամարդկանց շրջանում աճել 29 դեպքով: