Աշխատեց, պրծավ

Աշխատեց, պրծավ

Մեր տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, գործի ընդունվելուց երկու ամիս չանցած, աշխատանքից ազատման դիմում է գրել:



Հիշեցնենք, նրան աշխատանքի էին տեղավորել գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որպես տնօրենի օգնական:



Գյուղնախարարության մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունը, սակայն դժվարացավ նշել, թե ինչ ընթացք է ստացել դիմումը՝ խորհուրդ տալով սպասել ՊԱՈԿ-ի մեկնաբանությանը:



Ի պատասխան մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ պաշտոնի բարձրացում լինի, նախարարության աշխատակիցը խնդրեց լրջանալ: