Սպասում են փոխհատուցման

Սպասում են փոխհատուցման

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում հունվարի 4-ին ուժեղ քամու հետեւանքով վնասված տան տանիքը վերանորոգելու համար բնակիչներին մինչեւ այսօր փոխհատուցում չի տրվել։ Բնակիչներից Մուրադ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վնասվել է 200քմ տանիքի թիթեղ, քանի որ ձմեռ է, տանիքը վերանորոգել է եւ վերանորոգման համար ծախսել մոտ 1մլն. դրամ:



«Մարզպետարանից օգնություն մինչեւ հիմա չենք ստացել, որքան էլ տան, չեմ դժգոհի, միայն թե ինչ որ չափով փոխհատուցեն»: Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 70քմ չափով է տանիքը վնասվել. «Մարզպետարանը տեղյակ է, արձանագրությունը կազմած, բայց թե, որքան գումար կհատուցեն, չեմ կարող ասել»: