Սուրճը նվազեցնում է ինքնասպանություն գործելու վտանգը

Սուրճը նվազեցնում է ինքնասպանություն գործելու վտանգը

Ըստ գիտնականների վերջին հետազոտությունների` սուրճը կարող է կանխել ինքնասպանությունը: Հարվարդի համալսարանի փորձագետները բացահայտել են, որ սուրճը թե տղամարդկանց և թե կանանց մոտ նվազեցնում է ինքնասպանություն գործելու միտումը և օգնում ազատվել կործանարար մտքերից: Գիտնականների համոզմամբ` կոֆեինը գլխուղեղում ձևավորում է այնպիսի հատուկ նյութեր ինչպիսիք են` սերոտոնինը և նորադրենալինը, որոնք, ակտիվացնելով որոշ գործողություններ, ազդում են մարդու նյարդային համակարգի վրա ճիշտ այնպես ինչպես անտիդեպրեսանտները:



Այս անչափ ուշագրավ փորձին մասնակցել է շուրջ 200 հազար մարդ: Օրգանիզմում սուրճի ազդեցությունը պարզելու համար ընտրվել են կոֆեին պարունակող և չպարունակող ըմպելիքներ: Անալիզների վերջնական վերլուծության արդյունքում հաստատվել է, որ սուրճը 50 տոկոսով նվազեցնում է սուիցիդի հակումները:



Բարի լուս սիրելի ընթերցողներ, վայելեք առավոտյան սուրճը «Հրապարակի» հետ և միշտ հիշեք` կյանքը հիասքանչ է: Հաջող օր ենք մաղթում բոլորիդ: