«էդ Վարդուշին որտե՞ղ ես տեսել»

«էդ Վարդուշին որտե՞ղ ես տեսել»

ԱԺ երեկվա նստաշրջանին շատերն էին կարոտով սպասում: Կոմիկական սերիալների ժամանակավոր դադարեցմանը դժվար է համակերպվել, ու մարդիկ «մի այլ կարգի սերիալի էին սպասում»:



Գլխավոր դերակատար Շարմազանովը երկար սպասեցնել չտվեց: ԱԺ փոխնախագահը ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ դրեց հաստատման, և պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկեցին նույն հարցի օգտին:



Այստեղ  հիշեցի Վարդուշի անեկդոտը,երբ ընկերուհիներով նրա տանը սուրճ են խմում, հետո դուրս գալուց քննարկում.



-Ախչի, տեսա՞ր էդ Վարդուշը մեզ սուրճ էլ չտվեց:



Մյուսն էլ թե՝



-էդ Վարդուշին որտե՞ղ ես տեսել:



Հիմա Շարմազանովն է: Օրակարգը երկու անգամ հաստատման է դրել: Երկու անգամ էլ տարբեր արդյունքով:



Որ հարցնես, ասես՝ ինչու՞ ես այդպես արել, կասի՝ խի՞ Ազգային ժողովի նիստ եղե՞լ է...



Պատգամավորներն էլ երևի տարակուսեն՝ Շարմազանովին որտե՞ղ ենք տեսել...



Էլ «ցիրկը ո՞նց է լինում»:



ՀԳ Մի բան էլ ինձ անհասկանալի մնաց. կայքերը գրում են ԱԺ գարնանային նստաշրջան: Մի տեսակ իմ խելքն էլ է գլխիցս թռել և ուզում եմ Գագիկ Սուրենյանին հարցնել՝ փետրվարը գարնան ամի՞ս է, թե՞ ԱԺ-ում բոլոր ամիսներին էլ գարուն է:



 



Հասմիկ Բաբաջանյան