Լոռոիում բանակի քեֆի ժամանակ կրակոցներ են հնչել

Լոռոիում բանակի քեֆի ժամանակ կրակոցներ են հնչել

Երեկ՝ երեկոյան, Լոռու մարզի Դսեղ գյուղում բանակի քեֆի ժամանակ կրակոցներ են հնչել: Մեզ հայտնի դարձավ, որ երեկոյան՝ ժամը 20.00-ի սահմաններում, Դսեղի ամբուլատոր բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներ ստացած միջին տարիքի մի տղամարդ: Նրան այնտեղից անմիջապես տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունք, քանի որ տուժածը գիտակցություն չի ունեցել, զարկերակային ճնշումը ցածր է եղել:



Գիշերը Երեւանից հրավիրված ռեոմոբիլով նրան տեղափոխել են մայրաքաղաք: Մեր տեղեկություններով՝ բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է եղել, որի ընթացում էլ որսորդական հրացանով կրակոցներ են արձակվել տուժածի ուղղությամբ: Նա ծնունդով դսեղցի է, սակայն բնակվում է Վանաձորում: Հարուցված է քրեական գործ, կա կասկածյալ, ով եւս Դսեղից է: