«Ժողովուրդ». Ճշմարիտյանի անհավանական արկածները Եվրոպայում

«Ժողովուրդ». Ճշմարիտյանի անհավանական արկածները Եվրոպայում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում: Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղեւորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը եւ դրամապանակը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է եւ ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել եւ, ի վերջո, վերադառնալ Հայաստան: Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերեւս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում...



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: