«Ժողովուրդ». Անակնկալ և ազդեցիկ նշանակում

«Ժողովուրդ». Անակնկալ և ազդեցիկ նշանակում

«Ժողովուրդը» գրում է. «Գեորգի Կուտոյանը, ով ընդամենը տասը օր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, երեկ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասել, թե այս նշանակումն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել: Իրականում, այս նշանակումը նման էր ամպրոպի՝ բաց երկնքում: Բանն այն է, որ Գեորգի Կուտոյանը պետական կառավարման համակարգում իր կարճատեւ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության համակարգում երբեւէ չի աշխատել: Ուստի՝ Սերժ Սարգսյանի կողմից նրան նման պատասխանատու պաշտոն վստահելը, թերեւս, դժվար էր կանխատեսել: Սակայն այս նշանակումն ուշագրավ է ոչ թե իր անակնկալ լինելով, այլ՝ քաղաքական դաշտում դրա ազդեցությամբ»:



մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: