«Առավոտ». Փոխնակ մոր ծառայությունը 15-30 հազար դոլարի սահմաններում է

«Առավոտ». Փոխնակ մոր ծառայությունը 15-30 հազար դոլարի սահմաններում է

«Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17% Է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15%-ից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում։ Եվ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում Է։ «Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները։ Շատերի համար փոխնակ մոր ծառայությունը անպտուղ ընտանիքներին երեխա ունենալու երջանկություն Է, շատերի համար Էլ՝ կարծես թե երեխա «վաճառելով» մեծ փողեր աշխատելու հնարավորություն։ Չնայած ՀՀ օրենքով արգելված չէ փոխնակ մոր ծառայության մատուցել, սակայն որոշ մասնագետների կարծիքով՝ փոխնակ մոր ծառայությանը կարող է շատերի համար ոչ թե բարի կամք լինել, այլ բիզնես։ Օրենքը չի կարգավորում փոխնակ մոր ծառայության արժեքը, եթե անգամ կարգավորվի էլ, այն չի կանխի փող աշխատելու որոշների ախորժակը, եթե միայն այն անվճար չդարձնեն։ Այս ծառայությանը մեր երկրում 15-30 հազար դոլարի սահմաններում է։ Ի դեպ, հայտարարությունը բժշկական հիմնարկինը չէր, այն անհատ քաղաքացի է տարածել»։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։