Տո հեր օրհնածը չբռնի՞ իրեն էլ աշխատանքից ազատի ...

Տո հեր օրհնածը չբռնի՞ իրեն էլ  աշխատանքից ազատի ...

 



Ոստիկանապետը, խեր լինի, գրիչն առել և «ենթակաների վրայով խազ է քաշում»:



Չեմ ուզում և՛ վերջ: Չի համապատասխանում համազգեստին և՛ վերջ: Համազգեստից պիտի հանել և՛ վերջ:



Վերջին շրջանում ազատումների մասով փորձում է հասնել նախագահին, բայց դե նախագահն էլ հո տեղը կանգնա՞ծ չի...



Այսօր էլ իմացա, որ «մինի եղեռնի նման մի բան է եղել».



Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երևանի Մաշտոցի բաժինն իր ողջ կազմով ազատվել է աշխատանքից: Պաշտոնանկ են արվել բաժնի ղեկավարն ու բոլոր ենթակաները / news. am/ :



 Քիչ առաջ նրա հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի ոստիկանապետը։



Աշխատանքից ազատվել է նաեւ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը:



Թափով է աշխատում մեր ընկեր Գասպարյանը: Մանավանդ երբ լսում ենք, որ ազատման պատճառը եղել է քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքը, մի տեսակ մեզ ՀՀ քաղաքացի՜ ենք զգում:



Երբ ազատումների առթիվ փորձեցի իմ ուրախությունը կիսել  մի ոչ պատշաճ վայրում / ի՞նչ թաքցնեմ՝ /մի երկու չուզող մենտի մոտ/ , մեկը իբր թե կատակ արեց.



- Տո հեր օրհնածը չբռնի՞ իրեն էլ հրամանով ազատի աշխատանքից...



ՀԳ Ինչպես Վովա Գասպարյանը կասի՝ չարակամներ:



Հասմիկ Բաբաջանյան