«ժողովուրդ». Եթե ազատականացվի Հայաստանի շուկան, երկնիշ աճ կունենանք

«ժողովուրդ». Եթե ազատականացվի Հայաստանի շուկան, երկնիշ աճ կունենանք

,Ժողովուրդը» գրում է. «Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով՝ Հայաստանից արտահանումների ծավալներն, անցած տարվա հունվար-փետրվարի համեմատ, ավելացել են 53 մլն դոլարով: Միայն այս հանգամանքը բավարար է եղել, որպեսզի արդյունաբերական արտադրանքի ծավալները եւս աճեն: Բնականաբար, պաշտոնական վիճակագիրներն այդ հանգամանքն օգտագործելով՝ արդեն իսկ տնտեսական ակտիվության գործակցի 4,7 տոկոսանոց աճ են արձանագրել: Այսինքն՝ Հայաստանի տնտեսության վիճակն այն աստիճան զգայուն է, որ երկիր մուտք գործող ամեն դոլարի ավելացումն իրեն զգացնել է տալիս: Փաստորեն, եթե Հայաստանի շուկան ազատականացվի, եւ գործարարները սկսեն անկաշկանդ արտադրել եւ արտահանել, ապա երկնիշ թվերով եւ անգամներով տնտեսական աճի կարող ենք ականատես լինել: Իսկ կլինի՞ արդյոք նման բան»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: