Հիմա էլ տաքսիստներն են «բունտ» անում

Հիմա էլ տաքսիստներն են «բունտ» անում

Վանաձորցի տաքսիստները հրաժարվում են համայնքին վճարել սահմանված տարեկան տուրքը, ինչի հետ կապված արդեն երկրորդ անգամ բողոքի ակցիա են իրականացնում Վանաձորի քաղաքապետարանում:



Հիշեցնենք, որ անհատ տաքսիստները ծառայությունն իրականացնելու համար վճարում են 8000 դրամ, իսկ համայնքին որպես տուրք՝ 15000 դրամ: Մինչդեռ Երևանում այդ տուրքի չափը կազմում է 10 000 դրամ, Գյումրիում՝ 12 000 դրամ: Ներկաներից ոմանց հրավիրել էին քաղաքապետարան՝ վճարելու 2015 թվականի իրենց պարտքը: Սակայն տաքսիստները հրաժարվում են վճարել:



Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը, տաքսիստների հետ հանդիպման ժամանակ մեջբերելով Հայաստանի Հանրապետության տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքը, նշեց որ տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն համայնքի ներսում սահմանել տեղական վճարներ և տուրքեր այնքան, որքան որ իրենք են որոշում, իսկ չափը հաստատում է համայնքի ավագանին:
Ըստ Սիմոնյանի՝ օրենքի շրջանականերում այդ դրույքաչափը Վանաձորում գործում է արդեն 10 տարի: Յուրաքանչյուր տարվա համար համայնքի ավագանին սահմանել է համապատասխան գումարը, իսկ տաքսիստները վճարել են այդ տուրքը: Տաքսիստներին սակայն պաշտոնական պատասխանը չի բավարարել, նրանք հայտնել են, որ տուրքը չեն վճարելու, փոխարենը հանձնելու են նաև որպես անհատ տաքիսի վարելու լիցենզիան:



Հետաքրքիր է, որ նոր են տաքսիստները որոշել, որ սահմանված տուրքը բարձր է: վարկած կա, որ այս ամենը ուղղորդված է ինչ-որ անձանց կողմից, չէ՞ որ Վանաձորում այս տարի համայնքի ղեկավարի ընտրություններ են....