Գնացել էր սիբեխ հավաքվելու. մանրամասներ անհետացած կնոջ մասին

Գնացել էր սիբեխ հավաքվելու. մանրամասներ անհետացած կնոջ մասին

Մարտի 31-ին, ժամը 00.30-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ մարտի 30-ին ժամը 15.00-ի սահմաներում Վ. Ս.-ը (1936 թ. ծնված) դուրս է եկել Կոտայքի մարզի գ. Մրգաշեն 7-րդ փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկից դեպի հարակից դաշտ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 01.03-ից մինչեւ ժամը 02.50-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ, սակայն մթության պատճառով դադարեցվել են։



Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գյուղապետ Արամայիս Արամյանը Hraparak.am-ին հայտնեց, որ կորածը 80-ամյա Սիմոնյան Վարդիթերն է։ Նա ունի 2 որդի եւ 2 դուստր, աղջիկները ամուսնացած են, որդիներից մեկը գտնվում է ՌԴ-ում, իսկ կինը ապրում է մյուս որդու հետ. ամուսինն էլ նախորդ տարի է մահացել: Ըստ Արամայիս Արամյանի՝ կինը գնացել է դաշտ՝ սիբեխ հավաքելու։ Նրան առավոտյան տեսել են Եղվարդի ճանապարհին, և արդեն վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Ընտանիքի անդամները հայտնել են նաեւ. որ կինը  հոգեկան խնդիրներ ունի: