«Հայկական ժամանակ». Արտակ Շաբոյանը 4 տուն ունի ՏՄՊՊՀ նախագահի գործերը լավ են

«Հայկական ժամանակ». Արտակ Շաբոյանը 4 տուն ունի ՏՄՊՊՀ նախագահի գործերը լավ են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ Է դառնում, որ ՏՄՊՊՀ նախագահը 2015 թվականին իր բնակարաններից մեկը վաճառել է 40 միլիոն 697 հազար դրամով և 69 միլիոն դրամով նոր բնակարան է ձեռք բերել։

Արտակ Շաբոյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 13 միլիոն դրամ, իսկ տարվա ավարտին դարձել 23 միլիոն դրամ։ Նա 2015 թվականին եկամուտ Է ստացել ոչ միայն աշխատավարձից, այլ նաև 40 միլիոն դրամ փոխառությունից և 40,6 միլիոն դրամ օտարած անշարժ գույքից։ Շաբոյանի աշխատավարձը կազմել Է 8 միլիոն 323 հազար 222 դրամ, իսկ ամբողջ տարվա եկամուտը 89 միլիոն 20 հազար 222 դրամ։ Նրա նախորդ տարիների հայտարարագրերից Էլ տեղեկանում ենք, որ ՏՄՊՊՀ նախագահը բազմաբնակարան շենքում ունի 4 բնակարան։



Արտակ Շաբոյանի կինը Քրիստինե Եղիազարյանն Էլ նախորդ տարի 71 հազար 20 ԱՄՆ դոլար փոխառություն Է տվել, որը հարկային տարվա վերջում կազմել Է 84 հազար 306 դոլար։



Քրիստինե Եղիազարյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբի դրությամբ կազմել են 16 միլիոն դրամ և 53 հազար դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 16 միլիոն դրամ և 39 հազար դոլար։ Տրված փոխառությունների դիմաց գոյացել Է նրա միակ եկամուտը, որը կազմել Է 2 հազար 700 դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։