Պատահար «Եռաբլուրի» մոտակայքում

Պատահար «Եռաբլուրի» մոտակայքում

Ապրիլի 5-ին, ժամը 20.13-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` «Եռաբլուրի» մոտակայքում, տեղի է ունեցել վթար. անհրաժեշտ է օգնություն:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 DL 434 (վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Գ.) և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 LT 812 (վարորդ՝ 1980 թ. ծնված Վ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ. Բ.-ը վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: