Կիրիլ Ա-ն առաջարկում է իր միջնորդությունը

Կիրիլ Ա-ն առաջարկում է իր միջնորդությունը

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն այսօր ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին` իր մտահոգությունը հայտնելով ԼՂ հակամարտության շեշտակի սրման առնչությամբ: «Ապավինենք օգնականությանն Աստծո, որ շուտով կրակը դադարի եւ կողմերը հաշտության գան»,- ռուսական եկեղեցու հովվապետն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին եւ առաջարկել իր եղբայրական միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է РИА Новости գործակալությունը: