Մենք չենք պայքարում տարածքների համար, պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան

Մենք չենք պայքարում տարածքների համար, պայքարում ենք մեր հայրենի երկրի համար. Բակո Սահակյան

«Այն, որ դուք այսօր այստեղ եք, փաստում եք, որ միջազգային հանրության ուշադրությունը ուղղված է Արցախին: Բայց մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության ուշադրությունն ուղղված լինի Արցախին ոչ միայն պատերազմական և ռազմական գործողություններ իրականացնելու շրջանում».- պատասխանելով արտասահմանցի լրագրողի հարցին, նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ընդգծելով այն միտքը, որ անհասկանալի անջրպետ է ստեղծվել Արցախի և աշխարհի միջև:



«Մենք ընտրել ենք այդ ուղին, մեր սեփական ճակատագիրը կառուցելու ուղին, ժողովրդավարական սկզբունքների ուղին, ցանկություն հայտնելով հայտ ներկայացնել միջազգային հանրությանը, որպեսզի լինենք նրա լիիրավ անդամ: Աղավաղված է Ադրբեջանի կողմից ներկայացումը հիմնախնդրի: Նրանց կողմից այս հիմնախնդիրը մշտապես ուղեկցվում է յուրահատուկ հիստերիայով և այդ հիստերիան ցուցաբերելու ժամանակ նրանք հաճախակի խոսում են՝ ամեն անգամ մատնանշելով տարածքներ տարածքներ և այլն: Ես դրա համար եմ նշել, որ այս հիմնախնդիրը ծնվել է մեկ դար առաջ, և մենք այսօր այստեղ չենք պայքարում տարածքների համար, մենք այսօր պայքարում ենք մեր հայրենի երկրի համար: Այդ ձևակերպումները տարածքի մեջ տեսնել չեն համապատասխանում մեր ընկալմանը: Նաև հնարավորություն ունեցել եմ ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն ուղղված Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը, այսօր հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար և մենք այս արժանապատվության պայքարի առաջնամարտիկներ ենք»:



Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մամուլի ասուլիսով է հանդես գալիս այս պահին: