Ներկայացնում են հրադադարի համաձայնությունը, բայց հորդորում բոլորին լինել զգաստ

Ներկայացնում են հրադադարի համաձայնությունը, բայց հորդորում բոլորին լինել զգաստ

«Մենք պատերազմում ենք ոչ թե պատերազմի համար, մենք պատերազմում ենք խաղաղության համար և այս վերջին ռազմական գործողությունները նույնպես մենք ընկալում ենք այդպես: Եվ պատրաստ ենք զոհաբերվելու, պատրաստ ենք զրկանքներ կրելու, հնարավորություն ունենալու վերջնական ազատություն ձեռք բերելու: Թե ինչքանով է մեզ մոտեցրել այս զարգացումները համաձայնություններ ձեռք բերելու, մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ ենք ունեցել, այդ թվում նաև կրակի դադարեցման հետ կապված, այդ բոլոր պայմանավորվածությունները խախտվում էին».- քիչ առաջ հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:



Մամլո ասուլիսի ժամանակ նախագահը շեշտեց, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որ այս երկար տարիների ընթացքում չի պահպանել պայմանավորվածություններ. «Մենք ստեղծում ենք միջոցառումներ, իրականացնում ենք բազմաթիվ այլ նշանակության միջոցառումներ, անց ենք կացնում օպերատիվ խորհրդակցություններ, ներկայացնում ենք կրակի դադարեցման հետ կապված մեր կողմից տրված համաձայնությունը և մեր ակնկալիքները, այդ ամենի հետ մեկտեղ հորդորում բոլորին լինել զգաստ: Իմ առաջին արձակած հրամանին ավելացրել եմ, որ եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի այս վերջին ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ դեպքում ինչպես և ամսի 1-ի լույս գիշերի զարգացվումների ընթացքում, զինված ուժերը մյուս ստորաբաժանումների հետ միասին, լինի կամավորական, կամ ոչ, հասցնելու են հաջորդ անհրաժեշտ հարվածը».- ասաց Բակո Սահակյանը:



Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի ԼՂՀ ազատագրված տարածքներից, Բակո Սահակյանը նշեց. «Այդ հաղորդագրությունը տարածվել է այն շրջանում, երբ ինտենսիվ հրետակոծության էր ենթարկվում Արցախի հանրապետության հյուսիսային հատվածի գյուղերը, այդ թվում նաև Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքը: Այդ նույն պահին, որպեսզի չլինի, որ մենք դեմ ենք կրակի դադարեցմանը, այս տարիների ընթացքում մեր նման առաջարկությունների նկատմամբ նման հայտարարությունները եղել են համարժեք, մենք արձագանքել ենք, որ այդ առաջարկությունը կեղծ է, քանի որ այդ նույն պահին ընթանում էին հրետակոծություններ հյուսիսային հատվածում»: