«Իրատես». Ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին կադրային կտրուկ փոփոխություններ կլինե՞

«Իրատես». Ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին կադրային կտրուկ փոփոխություններ կլինե՞

«Իրատես դե ֆակտո» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին իշխանական կուլիսներում մեծ շարժ ու լուռ պայքար է ընթանում, որովհետև շատերն են կարծում, որ և ՊՆ-ում, և ԱԳՆ-ում տեղի են ունենալու կադրային շարժեր։ Այս տեսանկյունից «հարկավորների» միջև պայքարն անչափ բևեռացվել է՝ թե տեղեկատվական հարթությունում, թե ենթակուլիսային «բաժանմունքներում»։ Բաղձալի պաշտոններ երազողները, սեփական մարդկանց «առաջ բրթողները» շատ-շատ են, իսկ «աթոռները»՝ սահմանափակ։ Այնուհանդերձ, լավատեղյակները պնդում են, որ այս փուլում Սերժ Սարգսյանը, որքան էլ «իսկապես դժգոհ է որոշ պաշտոնյաների աշխատանքից, մանավանդ վերջին շրջանում՝ ղարաբաղյան հիմնախնդրի սրացման ֆոնին, այնուհանդերձ որևէ կտրուկ կադրային շարժ, փոփոխություն երբեք չի անի»,–գրում է թերթը։



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։