ԵԽԽՎ նախագահողը նկատեց, որ Սամվել Ֆարմանյանը բացակայում է դահլիճից, եւ խոսքը տվեց Վրաստանի պատգամավորին

ԵԽԽՎ նախագահողը նկատեց, որ Սամվել Ֆարմանյանը բացակայում է դահլիճից, եւ խոսքը տվեց Վրաստանի պատգամավորին

Ինչպես հայտնի է, այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է հրեատյացության հարցը եւ դրա աճի միտումները Եվրոպայում: Օրվա բանախոսները եւ զեկուցողները հիմնականում քննադատում եւ դատապարտում են հրեատյացությունը: Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես էին գալիս համառոտ ներկայացումներով՝ հիմնականում քննադատելով հրեատյացությունը՝ որպես ֆենոմեն: Հերթական ելույթը ՀՀ ներկայացուցիչներից Սամվել Ֆարմանյանինն էր, սակայն նախագահողը նկատեց, որ պարոն Ֆարմանյանը բացակայում է դահլիճից, եւ խոսքը փոխանցեց Վրաստանի պատգամավոր տիկին Մանանա Կաբախիձեին: