«Նոր Հայաստանի» հայտարարությունը

«Նոր Հայաստանի» հայտարարությունը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ անընդունելի են տարածքների զիջումը եւ օտար զորքերի տեղակայումն Արցախում:



Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.



«Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորի համար ակնհայտ դարձրեց մեր դիրքորոշումը, որ անընդունելի են բոլոր այն առաջարկները, որոնք ենթադրում են.



1. ազատագրված տարածքների զիջում,



2. Արցախի տարածքում օտար զորքերի տեղակայում:



«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ, ինչպես նաեւ ողջունում է բոլոր այն սպաներին ու զինվորներին, ովքեր այսուհետ եւս պատրաստ են պաշտպանելու մեր միացյալ Հայրենիքի սահմանները»: