Հայ-ռուսական հարաբերություններում այս պահին գերակշռում են զգացմունքները». ՌԴ դեսպան

Հայ-ռուսական հարաբերություններում այս պահին գերակշռում են զգացմունքները». ՌԴ դեսպան

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական կապ են պահպանում, և ես կարծում եմ, որ այդպես կլինի միշտ»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ծիծեռնակաբերդ» այցելությունից հետո



Նրա խոսքով՝ կարող են որոշ վիրավորվածություններ, թյուրիմացություններ առաջանալ, բայց դա բոլորովին չի նշանակում, որ ռուս-հայկական հարաբերությունները կմտնեն զարգացման ինչ-որ այլ փուլ:



«Ճիշտ է, այժմ գերակայում են զգացմունքները, բայց ռուս-հայկական հարաբերությունները, որոնք ունեն բազմադարյա պատմություն, շատ դժվար է սասանել»,- ասել է ՌԴ դեսպանը:



Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: «Բանն այն է, սակայն, որ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր»,- նշել է Վոլինկինը: