Հայ երեք օլիգարխ ինքնաթիռում զրուցում են /Քաղաքական հումոր/

Հայ երեք օլիգարխ ինքնաթիռում զրուցում են

/Քաղաքական հումոր/

 




Քառօրյա պատերազմից հետո մեր օլիգարները «բեսամթ հայրենասեր են դարձել»:



Երեք հայ օլիգարխ ինքնաթիռի մեջ են: Մեկն ասում է.



- Եկեք մի հատ 20-հազարանոց գցենք, թող մեկը գտնի և ուրախանա:



Մյուսն այլ բան է առաջարկում.



- Եկեք երկու 10- հազարանոց գցենք, թող երկուսը գտնեն, ուրախանան:



Երրորդն ավելի հումանիստական առաջարկ է անում.



- Եկեք չորս հատ 5- հազարանոց գցենք, թող չորս հոգի գտնեն, ուրախանան:



Օդաչուն ֆռռում ու ասում ա.



- Հեսա որ երեքիդ էլ գցեմ, 10 միլիոն հայ կուրախանա...



Հ. Բ.