Մադրիդյան սկզբունքների մասին այսօր խոսում են դավաճանները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի

Մադրիդյան սկզբունքների մասին այսօր խոսում են դավաճանները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը շատ կտրուկ և հստակ պատկերացում ունի արցախյան խնդրի կարգավորման հարցում։



«Քաղաքական մասով՝ Արցախի միանշանակ ճանաչում, առաջին հերթին՝ ՀՀ կողմից, ապա նաև այլ պետությունների կողմից։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա՝ մեր տարածքների բռնազավթման վերաբերյալ մեր պահանջների առաջադրում. դրանք են Դաշտային Արցախը և Նախիջևանը։ Տարածքներ հանձնելու մասին խոսք լինել չի կարող, մենք պետք է մեր պահանջները առաջադրենք, քանզի մեզանից ուղղակի բռնազավթել են մեր տարածքները։ Այս հարցերը պետք է դրվեն օրակարգում»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նա: 



Մեր դիտարկմանը, թե մենք Մադրիդյան սկզբունքներ և Կազանի փաստաթուղթ ենք ստորագրել, որ համաձայն ենք դրանց շուրջ սկսել բանակցել, Փոստանջյանն այսպես արձագանքեց․ «Այդ փաստաթղթերը շուտվանից աղբանոցում են։ Այդ մասին այսօր խոսում են դավաճանները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրան սպասարկողների։ Ովքեր որ այդ փաստաթղթերի մասին հյատարարություններ են անում, նրանք ուղղակի դավաճաններ են և պետք է գտնվեն ոչ թե ազատության մեջ, այլ բանտախցերում։ Ավելին՝ նրանք ընդհանրապես պետք է հանրության մեջ ապրելու իրավունք չունենան»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ