Երեւանը ցանկանում է խզել բանակցությունները. Նովրուզ Մամեդով

Երեւանը ցանկանում է խզել բանակցությունները. Նովրուզ Մամեդով

Ինչպես հայտնի է, այսօր տարածված տեղեկատվության համաձայն, առաջիկայում ՀՀ կառավարությունում քննարկման հարց է դառնալու ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Այս տեղեկությունը արդեն իսկ սկսել է մեկնաբանվել Բաքվում: АзерТАдж-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը նշել է, որ ՀՀ կառավարության այս քայլը «հերթական սադրանքն է ընդդեմ Բաքվի, որով Երեւանը ցանկանում է խզել բանակցությունները եւ պահպանել ստատուս քվոյի ռեժիմը», եւ կոչ է արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ դիրքորոշում հայտնել այս առնչությամբ: