Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հարցով հայտարարություն է տարածել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հարցով հայտարարություն է տարածել

АПА գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել ԼՂ հակամարտության հարցով, մեկնաբանելով Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂ հնարավոր ճանաչման գործընթացը:



Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «իր ձեռնարկած քայլերով Հայաստանը նպատակ ունի հասնելու հակամարտության սառեցմանը` դրանով իսկ վիժեցնելով ցանկացած առաջընթաց բանակցային գործընթացի մեջ եւ խախտելով միջազգային իրավունքի նորմերը»:



Անդրադառնալով ՀՀ կողմից ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչմանը՝ հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլը կյանքի կոչելու դեպքում հետագա բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա: